Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 204 դեպք է հաստատվել

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 204 (+0,6%) դեպք է հաստատվել, մահացել է 139 մարդ (նախօրեին՝ 144): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 866 627 մարդ, ապաքինվել է 669 026 բուժառու (նախօրեին՝ 7 555), մահացել է 14 490 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 687 դեպք, մահացել է 11, ապաքինվել է 1 329 մարդ։

ԱՎԵԼԻՆ