Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էլ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 3-ին ստորագրել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

ԱՎԵԼԻՆ