Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվողը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն:

31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը:

22 միավորով երրորդ տեղում է «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

ԱՎԵԼԻՆ