Օգոստոսի 3-ը Ձմերուկի օրն է

Օգոստոսի 3-ին տարբեր երկրներում նշում են ամենահամով տոնը՝ ձմերուկի օրը (Watermelon Day), գրում է Calend.ru-ն։

Ամերիկան զբաղեցնում է առաջին տեղը ձմերուկ ուտելու թվով՝ ի տարբերություն այլ երկրների։ Այդտեղ ձմերուկը ամառային պիկնիկների նույնքան անհրաժեշտ ատրիբուտ է, որքան հայտնի հոթ-դոգը։

ԱՄՆ-ում այդ քաղցր եւ համեղ հատապտուղը դարձել է  ամառային հավաքույթների անհրաժեշտ ատրիբուտը: Լինելով կալորիական եւ լավ հագեցնելով ծարավը՝ ձմերուկը, իհարկե, վաստակել է իր սեփական տոնը: Չնայած հայտնի չէ, թե ով եւ երբ է հիմնել տոնը, սակայն այն դրանից չի կորցնում իր հայտնիությունը՝ տարեցտարի ավելի շատ աջակիցներ հավաքելով:

Բառարանների համաձայն՝ սովորական ձմերուկը (լատ. Citrullus lanatus)  բանջարաբոստանային մշակաբույս է դդմազգիների ընտանիքին պատկանող (Cucurbitaceae): Պատմաբանները համարում են, որ ձմերուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Հայտնի է, որ արդեն Հին Եգիպտոսում մարդիկ գիտեին ձմերուկի մասին, ինչն ապացուցվում է պեղումներով։ Այսպես, մ․թ․ա․ 20-րդ դարում ձմերուկները հաճախ դնում էին փարավոնների դամբարանում՝ որպես սննդի աղբյուր նրանց անդրշիրիմյան կյանքում (օրինակ՝ ձմերուկի սերմեր են հայտնաբերվել Թութանհամոնի դամբարանում)։ Ձմերուկը պատկերվել է նաեւ դամբարանատեղիների պատերին եւ հիշատակվել է հինեգիպտական միֆերում եւ հին պապիրուսների վրա բազմաթիվ բժշկական բաղադրատոմսերում։ Այն հայտնի էր Հին Հռոմում, որտեղ մարդիկ ուտում էին այն թարմ տեսքով եւ աղով, ինչպես նաեւ դրանից մեղր էին ստանում։

10-րդ դարում ձմերուկը հայտնի էր դարձել նաեւ Հին Չինաստանում եւ շատ էր սիրվել։ Չինացիները համարում էին, որ այն ունի բուժիչ կարեւոր հատկություն, կարող է մաքրել մարմինն ու դրանից դուրս բերել հիվանդությունները ուտելուց առաջ ընդունելու դեպքում։ Ներկայում Չինաստանում ամենամեծ թվով ձմերուկներ են աճեցվում։

ԱՎԵԼԻՆ