Մարմարաշենի 63-ամյա բնակչի տնամերձում հայտնաբերվել մինչև 2,5 մետր բարձրությամբ կանեփի 19 թուփ

Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև ունի կանեփի չորացված զանգված:

Տեղեկությունը ստուգելու նպատակով Մասիսի քրեական հետախույզներն այցելել են Մարմարաշեն գյուղ և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր: Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ։ Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է։

ԱՎԵԼԻՆ