Խոշոր ավտովթար` Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Սամվել Ղուկասյանի վարած Opel Astra մակնիշի, 31-ամյա Տիգրան Մանուսաջյանի վարած Hyundai Sonata մակնիշի եւ 23-ամյա Գոռ Թունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը, որ երեխա է, «Մուրացան» բժշկական կենտրոններ։ Երեխան նշված կենտրոնում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

ԱՎԵԼԻՆ