Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են (տեսանյութ)

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։

«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,– տեսանյութին կից գրել է նա։

Տեսանյութից  երեւում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջեւ դրած առաջադրանքը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:

Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

🇦🇲Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ․Armenian combat UAV in action

Gepostet von Hakob Arshakyan am Freitag, 31. Juli 2020

ԱՎԵԼԻՆ