Ռամոսը Մաքգրեգորին հրավիրել է մասնակցելու Արքայական ակումբի մարզմանը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին հրավիրել է մասնակցելու Արքայական ակումբի մարզմանը:

Ռամոսը Մաքգրեգորին դիմել է այն բանից հետո, երբ իռլանդացի մարզիկը Ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակել է տեսանյութ, որում ֆուտբոլ է խաղում իր երեխաների հետ:

«Ի՞նչ ես մտածում, Մաքգրեգոր»,- «Ռեալի» մարզումից հրապարակած տեսանյութը վերնագրել է «Ռեալի» ավագը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն ամիսներ առաջ հայտարարել է UFC-ից հեռանալու մասին:

ԱՎԵԼԻՆ