Մարսելո Բիելսան ճանաչվել է Չեմփիոնշիփի լավագույն մարզիչ

«Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան ճանաչվել է Անգլիայի երկրորդ դիվիզիոնի՝ Չեմփիոնշիփի լավագույն մարզիչ, տեղեկացնում է Մարզիչների ասոցիացիայի (LMA) մամուլի ծառայությունը:

65-ամյա Բիելսայի գլխավորությամբ «Լիդս Յունայթեդը» հռչակվել է Չեմփիոնշիփի չեմպիոն և 16 դադարից հետո նվաճել է Պրեմյեր լիգայի ուղեգիր:

Ավելի վաղ Լիդս քաղաքի փողոցներից մեկը քաղաքային իշխանությունները վերանվանել էին Մարսելո Բիելսայի անունով:

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետն ավելի վաղ գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Էսպանյոլը», «Աթլետիկը», «Մարսելը», «Լացիոն» և «Լիլը», նաև Արգենտինայի ու Չիլիի ազգային հավաքականները:

ԱՎԵԼԻՆ