ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ արտահերթ նստաշրջան է գումարել (ուղիղ)

ՀՀ Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 15-ին հերթական անգամ արտահերթ նստաշրջան է գումարել, այս անգամ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 14 հարց, մասնավորապես, ընդգրկված են հետեւյալ հարցերը.

– «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,

– «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

– ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,

– Տեսալսողական մեդիայի մասին (երկրորդ ընթերցում)

– Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

– «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

ԱՎԵԼԻՆ