Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսի 33005 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 139220, վերջին մեկ օրում` 2418 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10876 պացիենտ, նվազել  է` 120-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 21348 անձ` վերջին մեկ օրում 619 անձ:

Ընդհանուր առմամբ, 592 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:

ԱՎԵԼԻՆ