ԱՄՆ ներկայացուցիչների պալատը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Կապված նրա հետ, որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիեւի ագրեսիան»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Քանի որ երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի եւ Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»,-ասել է նա:
Նշենք, որ 2021 թվականին պետական պաշտպանության մասին օրենքի այս փոփոխություններում նշվում է. «ոչ մի միջոց, որոնք նախատեսված են այս օրինագծով, չեն կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպանական սարքեր կամ ծառայություններ փոխանցելու համար»:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես սպառնացել է հարվածել ցանկացած քաղաքացիական օդանավի, որը կթռչի Ստեփանակերտ կամ Ստեփանակերտից:
Նշենք, որ այս փոփոխությունների վերաբերյալ քվեարկություևնը տեղի է ունենալու հուլիսի 20-ին:

ԱՎԵԼԻՆ