Հայկական ԶՈՒ-ն խոցել է հակառակորդի ևս երկու հարվածային ԱԹՍ.խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-գրել է նա:

ԱՎԵԼԻՆ