ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրետակոծությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ, կոչ է անում անհապաղ դադարեցնել հրետակոծությունը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում: Ստեղծված իրավիճակը չի նպաստում խնդրի կարգավորմանը երկու հարևան երկրների միջև, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և մատնանշում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, ինչն ապահովված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԻՆ