Ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարը հայտնվել է համացանցում

Հայաստանի Զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի լուսանկարը հայտնվել է համացանցային լրատվամիջոցների էջերում։ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ընթացքում խոցված ԱԹՍ-ի լուսանկարը հրապարակել է Banak.info կայքը:

Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում

ԱՎԵԼԻՆ