ԱՀԿ երկու փորձագետ մեկնում են Պեկին՝ համավարակի պատճառներն ուսումնասիրելու նպատակով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկու փորձագետ հաջորդ երկու օրը կանցկացնեն Չինաստանի մայրաքաղաքում՝ հիմք դնելու համավարակի պատճառներն ուսումնասիրելու ավելի մեծ առաքելությանը, հայտնում է AP- ն:

Կենդանիների գծով մեկ փորձագետ եւ մեկ համաճարակաբան կաշխատեն՝ պարզելու ապագա առաքելության «շրջանակը եւ ոլորտը», որը պետք է պարզի, թե ինչպես է վիրուսը կենդանիներից մարդկանց փոխանցվում, նշվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։

Գիտնականները կարծում են, որ, վիրուսը կարող է առաջացած լինելչղջիկներից, այնուհետեւ՝ փոխանցվել մեկ այլ կաթնասունի միջոցով, օրինակ՝ ցիվետի կամ զրահամորթի, ինչից հետո այն անցյալ տարվա վերջին վարակել է մարդկանց Ուհանում սննդի շուկայում:

ԱՀԿ առաքելությունը քաղաքականապես զգայուն է, քանի որ ԱՄՆ-ն՝ կազմակերպության գլխավոր հովանավորը, փորձում է խզել կապերը դրա հետ այն մեղադրանքների պատճառով, որոնց համաձայն կազմակերպությունը սխալ է արձագանքել բռնկմանը եւ գտնվում է Չինաստանի ազդեցության տակ:

Մայիսին կայացած Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովում ավելի քան 120 երկիր կոչ էր արել հետաքննել վիրուսի ծագումը: Չինաստանը պնդում է, որպեսզի ԱՀԿ-ն ղեկավարի հետաքննությունը եւ սպասի, որ համավարակը վերահսկողության տակ կառնվի։

 

ԱՎԵԼԻՆ