Փաստաթուղթը՝ ոչ իրավաչափ լինելուց բացի, անգրագետ է.Լիլիթ Սիլանյան

Փաստաթուղթը՝ ոչ իրավաչափ լինելուց բացի, անգրագետ է

Երեկ, երբ պատրաստվում էի հարցում կատարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, պատահաբար նկատեցի, որ իրենց կողմից կազմված և «Նախապահանջ» կոչված փաստաթութղը, որն, իդեպ, իրենից շաբլոն է ներկայացվում, կազմված էր բազմաթիվ տառասխալներով։ Իմ գործընկերներից շատերը կհաստատեն այն փաստը, որ տարիներ առաջ, երբ ես պետական կառույցներից մեկում քաղաքացիական ծառայող էի, կազմված փաստաթղթում թույլ տված անգամ տեխնիկական սխալի դեպքում զեկուցագիր էր ներկայացվում՝ հիմնավորելով թույլ տրված թերության կամ սխալի պատճառը։ Մի բան ակնհայտ էր, որ կար ինչպես պռոֆեսիոնալիզմի, այնպես էլ՝ պատասխանատվության մեծ զգացում։ Հիշեցնեմ, որ շաբլոն կոչված ձևաթուղթը ստացել են հարյուրավոր քաղաքացիներ, հետևաբար վարչական շրջանի «գրագիտության» հետ բախվել են շատ-շատերը։ Մի բան այժմ ինձ համար դարձել է օրինաչափ, որ ներկա պաշտոնյաները չեն էլ ընթերցում կազմված փաստաթղթերը ու այդպես էլ՝ սխալներով դրանք շրջանառում են։
Աջափնյակ վարչական շրջանի հարգելի ղեկավար պարոն Թադևոսյան, մեկ-մեկ ընթերցեք Ձեր աշխատակիցների կողմից կազմված փաստաթղթերը կամ եթե շատ զբաղված եք, գոնե հանձնարարեք գրագետ մարդկանց՝ դրանք ընթերցել։ Եթե անգամ ընդունենք, որ սխալները ոչ թե ուղղագրական են, այլ տեխնիկական, ապա գոնե ձևաթուղթը պարտավոր եք կազմել անթերի։

https://m.facebook.com/story.php?story_fbid=3101502063265598&id=100002175050215

 

ԱՎԵԼԻՆ