Նանոմանրաթելի արտադրություն կհիմնվի.կարտադրվի ռազմական նշանակության հանդերձանք

«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ռազմարդյունաբերական ընկերության տարածքում իրականացվում է հատուկ հանդերձանքի արտադրության ծրագիր: Ծրագրի իրականացնողն է «ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ն (Nano Medical AM)։  Նախատեսվում է ներկրել նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին, օրինակ, նանոմանրաթելի արտադրությունն է, որը կիրառում կստանա թե՛ թեթև, թե՛ ծանր արդյունաբերությունում:

«ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ» ՓԲԸ բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն է, որը «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի հետ հանդիսանում է ընկերությունների նույն խմբի անդամ և պայմանագրային հարաբերություններ ունի նրա հետ։

«ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ»-ն իրականացնելու է ստերիլ և ոչ ստերիլ «նանո» մանրաթելի արտադրության և այդ մանրաթելից տարբեր նշանակության հատուկ հանդերձանք արտադրելու  ծրագիրը։

     

Առաջին անգամ տարածաշրջանում կարտադրվի  նանոմանրաթել՝ 100 նմ-ից պակաս տրամագծով, որը ստացվելու է պոլիմերացման միջոցով՝ NanoSpider պատենտավորված տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիան պատենտավորված է սարքավորումները արտադրող Եվրոպական ELMARCO ընկերության կողմից, որն էլ իրականացնելու է արտադրամասի մոնտաժումը և համապատասխան մասնագետների վերապատրաստումը։ Սարքավորումն ունի 20 մլն մարտադրողականություն, և աշխատում է 24/7 ռեժիմով։

«Նանո» մանրաթելերից արտադրված նյութերը պաշտպանում են ցրտից, խոնավությունից, հրկիզումից, ինչպես նաև մանրէներից, վիրուսներից և սնկից, ըստ այդմ, մասնավորապես, ուժային կառույցների համար նախատեսվում է արտադրել հանդերձանքի հետևյալ տեսականին՝

-Հատուկ պայմաններում ծառայողների համար

-Հատուկ ջոկատների համար նախատեսված

-Անբարենպաստ  բնական պայմաններում աշխատող անձնակազմի համար:

«Նախատեսում ենք 3-4 ամսվա ընթացքում արդեն արտադրությունը սկսել: Դա հատուկ հանդերձանք է, նախատեսված է մեր զինուժի համար, այնպիսի հատուկ մանրաթելերով է կարված, որ չի թողնում ջուրը կլանվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Նեյտրոն ԳԱՄ» ընկերության
մամլո  խոսնակ Շուշան Ավագյանը:

Հավելենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար էլ  կարտադրվի հատուկ արտահագուստ՝ չհրկիզվող, քիմիական և կենսաբանական պայմանների համար, թեթև և շնչող, ինչպես նաև՝ ծուխը չկլանող դիմակներ:

 

 

ԱՎԵԼԻՆ