Ռուսաստանի որոշ շրջաններում արտասովոր շոգ է սպասվում

Շոգ ջերմաստիճան եւ 40 աստիճանից բարձր տաքություն է սպասվում մոտակա օրերին Ռուսաստանի որոշ շրջաններում։ Այսպես, կիրակի Բելգորոդի շրջանում կլինի 35-37 աստիճան տաքություն, Վորոնեժում՝ մինչեւ 40 աստիճան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ-ի Հիդրոմետկենտրոնից։

Շաբաթվա վերջին օրը տապ է սպասվում նաեւ Տամբովի մարզում՝ մինչեւ 36 աստիճան։ Ադիգեի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի շրջաններում ջերմաստիճանը կհաստնի 39-40 աստիճան տաքության։

Հուլիսի 5-6-ին օդերեւութաբաններն ուժգին տապ են կանխատեսում Վոլգոգրադի շրջանում՝ մինչեւ 40-42 աստիճան տաքություն, իսկ Կաբարդինո-Բալկարիայում եւ Հյուսիսային Օսեթիայում՝ մինչեւ 38 աստիճան։

Հուլիսի 5-7-ը մինչեւ 40 աստիճան տաքություն է սպասվում նաեւ Սարատովի մարզում։ Ուժգին տապ է սպասվում Ռոստովի (օդի ջերմաստիճանը 40-41 աստիճան), Աստրախանի (40-42 աստիճան) շրջաններում, Կալմիկիայում (42-43 աստիճան)։

Բարձր հրդեհավտանգ իրավիճակ կլինի այդ շրջանում Բաշկորտոստանում, Հարավային, Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջաններում, Չելյաբինսկում, Կուրղանսկում, Կեմերովոյում, Ալտայում, Էվենկիյսկի քաղաքային շրջանում Կրասնոյարսկի մարզի, Չուկոտսկի ինքնավար մարզում։

ԱՎԵԼԻՆ