Վերջին մեկ օրում Իրանում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել են ռեկորդային թվով մահեր. ISNA

Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին կիրակի հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 163 պացիենտ, հաղորդում է ISNA-ն։

Ընդ որում՝ երկրում մահվան դեպքերի թիվը վերջին տվյալներով կազմել է 11 571։

Բացի այդ, վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 560 դեպք, հոսպիտալացվել է 1 295 պացիենտ։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է ախտորոշվել 240 438 իրանցու շրջանում, որոնցից 201 330-ն առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։

Եւս 3 168 մարդ գտնվում է ծանր վիճակում եւ բուժվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը հավելել է, որ Իրանում ընդհանուր առմամբ անցկացվել է 1 794 727 թեստավորում։

ԱՎԵԼԻՆ