Երևանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 4-ին՝ ժամը 13։59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնը միացրել են և չեն կարողանում անջատել (փականը խափանվել է)։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մարվել է ժամը 14։17-ին։ Այրվել է արտահոսած գազը

ԱՎԵԼԻՆ