Այսօր նշվում է Կոոպերատիվների միջազգային օրը

Ամեն տարի հուլիսի առաջին շաբաթ օրը նշվում է Կոոպերատիվների միջազգային օրը (International Day of Cooperatives):

Օրն ընտրված էր այնպես, որ համընկներ Կոոպերատիվների միջազգային միության՝ արդեն գոյություն ունեցող Միջազգային տոնի հետ, որը նշվում է 1923 թվականից։ Իսկ Կոոպերատիվների միջազգային միությունը միավորում է կազմակերպություններ աշխարհի 100 երկրներից, որոնք ունեն ընդհանուր առմամբ 760 միլիոն անդամներ։

Կոոպերատիվների գործունեության մասշտաբները տատանվում են փոքր եւ համեստ ձեռնարկություններից մինչեւ մի քանի միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունների միջեւ։ Ներկայում աշխարհի բնակչության ավելի քան 12 տոկոսը 3 միլիոն կոոպերատիվների անդամ է, որոնք, իրենց հերթին, ներկայացնում են 280 մլն աշխատատեղեր ամբողջ աշխարհում (մոլորակի աշխատունակության 10 տոկոսը)։

Ուստի տոնի նպատակն է՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել կոոպերատիվների նկատմամբ եւ նպաստել միջազգային կոոպերատիվ շարժումների եւ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջեւ գործընկերային կապերի նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը, այդ թվում՝ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով:

ԱՎԵԼԻՆ