Ելենա Զելենսկայան բուժվել է կորոնավիրուսից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տիկինը՝ Ելենան, բուժվել է կորոնավիրուսից։ Այդ մասին հայտնել են երկրի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից, հաղորդում է Gordonua.com-ը։

Զելենսկայան դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է, սակայն տանը շարունակում է բուժվել երկկողմանի թոքաբորբից։

Ուկրաինայի նախագահի տիկնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել էր հունիսի կեսին։ Նա հոսպիտալացվել էր։ Զելենսկիի եւ նրա երեխաների թեստերի արդյունքը բացասական էր։

ԱՎԵԼԻՆ