Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ճանապարհաշինության ոլորտում ոչ մի ծարգիր չի դադարեցվելու.փոխնախարար

Հայաստանի վարչապետը եւ ճանապարհաշինության համար պատասխանատու պաշտոնյաները հավաստիացնում են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում այս ոլորտում ոչ մի ծարգիր չի դադարեցվելու, չի դադարեցվել կամ դանդաղել: Այս մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, նշեց, որ այս ծրագրերը ոչ միայն չեն դադարեցվի, այլեւ հավելեց, որ Կառավարությունը առավելագույնս նպաստում է երկրում ճանապարհաշինական աշխատանքների արդյունավետ կատարմանը:

«Ճանապարհաշինական ոչ մի ծրագիր առայժմ կորոնավիրուսի պատճառով չի դադարեցվել: Մենք միաժամանակ անվտանգության միջոցների պահպանման հատուկ քաղաքականություն ենք վարում»,- նշեց նա:

ԱՎԵԼԻՆ