Նոր որոշում. Ուսանողական ծրագրային վարկեր կարելի է ստանալ նաեւ այլ անձանց երաշխավորությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում սահմանել է ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ:

Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությունից բացի հնարավոր է նաեւ այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։ Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տեւողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը:

ԱՎԵԼԻՆ