ՀՀ ԱԺ իր արտահերթ նստաշրջանում 2-րդ ընթերցմամբ քննարկում է «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները (ուղիղ)

ՀՀ Ազգային ժողովն իր արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը:

Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերն արդեն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Դրանք հեղինակել են ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Բացի դրանից այսօր ԱԺ-ն ընդունեց 35 պատգամավորներ հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

ԱՎԵԼԻՆ