Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում կառավարության կառուցվածքի փոփոխությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

 

ԱՎԵԼԻՆ