2019-ին գնաճը ծրագրվածից ցածր է եղել

2019-ին գնաճը ծրագրվածից ցածր է եղել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում 2019-ին ԿԲ գործունեության մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ 2018-ին գնաճը կազմել է 1,8%:

2019-ին մշակված դրամավարկային քաղաքականության համաձայն՝ ԿԲ-ն նախապատվություն է տվել գնաճի աստիճանական վերականգնմանը: Մեկ տարվա ընթացքում գնաճը ձեւավորվել է ծրագրված ցուցանիշից ցածր, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով:

Առաջին հերթին, հարկաբյուջետային քաղաքականությունն ավելի զսպող է եղել, քան նախատեսված է «Պետբյուջեի մասին» օրենքով: Երկրորդ հերթին, առեւտրային պատերազմների հետ կապված ձեւավորվել է պահանջարկ, որը զգալիորեն թույլ է եղել, քան կանխատեսվում էր: Բացի այդ, համաշխարհային հումքային եւ պարենային շուկաներում գների մակարդակը կանխատեսվածից ցածր է եղել:

Միեւնույն ժամանակ, ԿԲ վերլուծությունը ցույց է տվել, որ ցածր գնաճին նպաստում են նաեւ որոշակի կառուցվածքային գործոններ, ինչպես օրինակ՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում առանձին ապրանքների շուկայում ավելացող մրցակցության արդյունքում կազմակերպությունների հավելավճարների նվազեցումը, ինչպես նաեւ երկարատեւ օգտագործման ապրանքների սպառողական պահանջարկի անցումը:

Բացի այդ, տարվա երկրորդ կեսին ԿԲ-ն երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%-ից մինչեւ 5,5%:

ԱՎԵԼԻՆ