Մենք մոտեցել ենք լոքդաունի որոշում կայացնելու եզրին, բայց դա չի բերելու ցանկալի արդյունքի. ՀՀ վարչապետ

Այսօր պարետատան նիստին ընդհուպ մոտեցանք տոտալ եւ անվերապահ արգելափակում կամ լոքդաունի որոշում կայացնելու եզրին, բայց քննարկումների արդյունքում տեսանք, որ դա չի բերելու ցանկալի արդյունքների: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա ցանկալի որոշում չէ: Ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետեւանքները կլինեն ծանր, այլ առավելապես այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է բերել ցանկալի արդյունքների:

Արդեն վերջին օրերի ֆլեշմոբով համոզվել ենք, որ գործ ունենք սահմանված կանոնների այնպիսի մի համընդհանուր չպահպանման հետ, որ եթե մենք հիմա ՀՀ բնակավայրերի սահմանները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, բակեր, հարեւանների տներ: Արդյունքում մենք հարվածելու ենք տնտեսության ողնաշարին, եւ որեւէ արդյունք չենք ունենալու, իսկ լոքդաունը բացելուց հետո շատ արագ, գործնականում 10-15 օրվա ընթացքում վերադառնալու ենք օրը 600-700 նոր դեպքի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ եթե տեսականորեն համարենք, որ մեր  ժողովուրդը իրավիճակի լրջությունն այնքան է գնահատել, որ կպահի կարանտինը, մենք այդ հնարավորությունն ունենք նաեւ հիմա՝ առանց որեւէ վարչական լծակի գործադրման:

ԱՎԵԼԻՆ