Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։

Հայաստանը մեծապես արժեւորում է Շվեդիայի հետ հաստատված բարեկամական կապերը եւ շահագրգիռ է ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։

Շնորհակալ ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին Շվեդիայի շարունակական աջակցության, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը սատարելու համար։

Լիահույս ենք, որ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա հիմնված արժեհամակարգը եւ փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն առավել ակտիվ ու հագեցած երկկողմ օրակարգ ձեւավորելու համար»։

ԱՎԵԼԻՆ