ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունսի 4-ին,  միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը, գրում է asbarez.com-ը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, ինչպես նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ այս օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ներգրավելու համար։

Կոլորադոյի նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դանեյա Էսգարը Twitter-ում հայտնել է, որ «երբեք չէր լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին իրեն պատմել է հայ ընկերը»։

«Նա չէր հասկանում, թե ինչու մենք երբեք չենք խոսում իր ժողովրդի ցեղասպանության մասին: Այդ վայրագությունների մասին սաներին պատմելը մեզ համար չափազանց կարևոր է», – հավելել է Էսգարը։

Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը

ԱՎԵԼԻՆ