Նախատեսել ենք, որ վաղվա ճեպազրույցին ներկա կլինի կորոնավիրուսով վարակված եւ արդեն իսկ ապաքինված քաղաքացին.Մանե Գեւորգյան

Նախատեսել ենք, որ վաղվա ճեպազրույցին ներկա կլինի կորոնավիրուսով վարակված եւ արդեն իսկ ապաքինված քաղաքացին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այսօր տեղի ունեցած ճեպազրույցին ներկա չէր կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված քաղաքացին, որի մասին նախապես տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։

«Հաշվի առնելով, որ պարետատան նիստին կարեւոր որոշումներ էր կայացվել, վերջին պահին որոշեցինք փոխել, եւ նիստին արձանագրված որոշումների մասին զրուցել։ Պետք է լինեին ոստիկանապետը եւ քաղաքացին»,– ասաց Գեւորգյանը։

Նշենք, որ այսօր պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ճեպազրույցին կմասնակցի քաղաքացի Արմինե Կարապետյանը, որն իր 12-ամյա որդու հետ վարակվել էր կորոնավիրուսով և արդեն ապաքինվել:

Հիշեցնենք, որ ճեպազրույցում հայտարարվեց, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։

ԱՎԵԼԻՆ