Նոր կանոն. բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր. Տիգրան Ավինյան

Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակելի վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչեւ 6 տարեկան երեխաների եւ ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանիվ վարելիս: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Նման ունիվերսալ եւ առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաեւ վերահսկողության հեշտացման համար է իրականացված: Որոշ դեպքեր թողնված են տրամաբանական եւ բանական մոտեցմանը:

Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մանցել է եւ այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետը: Դիմակի կրումը էականորեն վազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը: նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումը էապես նվազեցնում է վարակի տարածման ինտենսիվությունը»,-ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ բացի դրանից գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները. «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաեւ տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաեւ պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասաց փոխվարչապետը:

ԱՎԵԼԻՆ