«Օրենքով գող» Լավասօղլիին փակել են ստորգետնյա բանտում

Բաթումիում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցեր են անցկացվում՝ պահանջով Վրաստանին հանձնել հեղինակություն Մինդիա Գորաձեին, առավել հայտնի որպես Լավասօղլի Բաթումի: Այս մասին հայտնում է Փրայմ Քրայմը:

Պարբերականի տվյալներով՝ ցուցարարների մեծ մասը նրա ընկերներն ու հարազատներն են: Նրանք վստահ են, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում վերադարձնել նրան: Ցուցարարները պնդում են, որ «օրենքով գողին» փակ են ստորգետնյա բանտում, ինչի հետեւանքով նրա առողջությունը վատացել է:

2018-ի հոկտեմբերի 25-ին հաղորդվել է, որ Լավասօղլիին ձերբակալել են ոստիկանական ռեյդի ժամանակ: Թուրք ոստիկանները մեքենան խուզարկելու ժամանակ չգրանցված զենք են հայտնաբերել:

Թուրքական կողմը փորձել է արտահանձնել նրան Վրաստանին, սակայն Վրաստանը մինչ այժմ հրաժարվում է նրան ընդունել:

 

ԱՎԵԼԻՆ