COVID-19-ի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա.ԱՀԿ

COVID-19-ի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա, եթե վիրուսը չկանխվի, այն կարող է ավերիչ դառնալ, առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկրորդ ալիքն անխուսափելի չէ, սակայն ավելի մեծ թվով երկրներ են սահմանափակումները հանում, եւ COVID-19 ինֆեկցիայի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա, եթե այն չկանխվի, ապա երկրորդ ալիք կլինի, եւ այն կարող է անչափ ավերիչ լինել»,- ասել է Կլյուգեն:

Նա նշել է, որ «այսօր մեր գործերն ավելի լավ չեն, քան տարվա սկզբին էին»:

«Մենք, ինչպես նախկինում, COVID-ի դեմ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ բուժում»,- շեշտել է նա:

 

ԱՎԵԼԻՆ