ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետեր.ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում:

Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության կամ անփութության գործոնով: Տնտեսավարողներին տրվում են ցուցումներ, խորհուրդներ, նաեւ կազմվում են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաեւ հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը:

Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ հիմնականում չի պահվել սոցիալական հեռավորությունը, չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակներ ու ձեռնոցներ, չեն ունեցել պարբերական ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

ԱՎԵԼԻՆ