Ուհանում կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ կրող է հայտնաբերվել

Չինական Ուհանի իշխանությունները, որը կորոնավիրուսի օջախ էր դարձել, ավարտել են բնակչության զանգվածային սքրինինգը COVID-19 ի առկայության համար. գրեթե 9.9 միլիոն թեստ է անցկացվել եւ վարակի 300 ասիմպտոմատիկ կրող է հայտաբերվել, հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հուաչժունի համալսարանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի հանրային հիգիենայի ինստիտուտի պրոֆեսոր Լու Ցզուսյունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոսի»-ն:

«Մայիսի 14-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ուհանում նուկլեինաթթվի առկայության համար 9.899.828 մարդ է թեստավորվել, հաստատված դեպքեր չեն գրանցվել, հայտնաբերվել է հիվանդության 300 ասիմպտոմատիկ կրող»,- հայտնել է նա:

Ընդհանուր առմամբ, 1.174 մարդ սերտ շփում է ունեցել ասիմպտոմատիկ կրողների հետ, նրանց նուկլեինաթթվի թեստերի արդյունքները բացասական են եղել, այնուամենայնիվ, նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ:

Բացի այդ, համաճարակաբաններն ասիմպտոմատիկ կրողներից այլ անձանց վարակի փոխանցման դեպքեր քաղաքում չեն հայտնաբերել:

ԱՎԵԼԻՆ