Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գերատեսչությունից:

Նամակում, մասնավորապես, ասված է՝

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը:

Լիահույս եմ, որ Ձեզ հետ շարունակական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, մեծացնել կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ներգրավվածությունը և դրանով իսկ բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Ձեր պաշտոնավարման այս նոր փուլում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ միջազգային ասպարեզում Արցախը ներկայացնելու կարևոր առաքելության մեջ»:

ԱՎԵԼԻՆ