ՀՀ ԱԺ-ն մի շարք օրենսդրական փոփոխություններ է ընդունել գործող օրենքներում

Հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին  երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:

Դրանց թվում են՝

«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 101, միաձայն),

աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 98, միաձայն):

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել «Տրանսպորտի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին («կողմ»՝ 92, ձեռնպահ՝ 6):

ԱՎԵԼԻՆ