Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք. Նիկոլ Փաշինյան

Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք, բայց հիվանդության առանձնահատկությունն այն է, որ, ցավոք սրտի, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատնից:

«Շատ ծանր հիվանդություն է, եւ մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան։

Երկրորդ ալիքը հենց դա էր, որ դեպքերի որոշակի նվազումից հետո մենք կրկին ունենում ենք այսպիսի աճ։ Մենք պետք է անենք ամենը երկրորդ ալիքը հսկողության տակ առնելու համար»,-ասաց Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ