Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը

Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղավիացիայի կոմիտեից:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, ս․ թ․ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 07:00, ժամանում դեպի Երևան 17:10):

Ս․ թ․ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30):

Ս․ թ․ հունիսի 3-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին:

Հարգանքով,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:

ԱՎԵԼԻՆ