Սետիենը հայտարարել է, որ 5 փոխարինում կատարելու հնարավորությունն ավելի շատ կվնասի, քան կօգնի «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հայտարարել է, որ 5 փոխարինում կատարելու հնարավորությունն ավելի շատ կվնասի, քան կօգնի «Բարսելոնային»:

«Շատ խաղերում մենք հանդիպման ելքը վճռել ենք վերջին պահին: 5 փոխարինում կատարելու հնարավորությունը կվնասի «Բարսելոնային», քանի որ մեր մրցակիցները հանդիպման ավարտին թարմ ուժերով ֆուտբոլիստներ դուրս կբերեն խաղադաշտ:

Պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք վնասվածքներից: 2 ամիս ֆուտբոլ չխաղալուց հետո վնասվածք ստանալու հավանականությունը շատ մեծ է»,- Սետիենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն ազգային առաջնություններին լիազորել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո ակումբներին թույլատրել 1 հանդիպման ժամանակ 5 փոփոխություն կատարել:

ԱՎԵԼԻՆ