Հանգուցյալ Յուլյա Նաչալովայի շուրջ նոր սկանդալ է հասունանում

Աննա Իսաեւան Յուլյա Նարչալովայի հետ ծանոթացել է երկուհազարականների սկբին։ Հետո նրանք սկսել են միասին աշխատել։ Եվ մինչ այժմ, թեեւ երգչուհու մահվանից մեկ տարուց ավել է անցել, Իսաեւան մտերիմ է նրա ծնողների հետ, մամուլում հանդես է գալիս մեկնաբանություններով։

Որոշ ժամանակ լռությունից հետո Յուլյա Նաչալովայի անվան շուրջ կրկին սկանդալ է հասկանունում։ Այս անգամ այն կապված է հուշարձանի հետ, որը կտեղադրվի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Օր ու գիշեր Աննա Իսաեւային են զանգահարում լրագրողները, որոնք «պրովոկացիոն տոնով» աննրբանկատ հարցեր են տալիս։ Ինչո՞ւ է հուշարձանի մոնտաժ սկսվել, իսկ իրենց չեն հայտնել։ Ինչո՞ւ է ընտրվել լուսանկար, որն օգտագործվել է թաղմանը, ձայնասակավառակի եւ գրքի շապիկին։ Ինչո՞ւ է հուշարձանն այդքան լակոնիկ։ Որքա՞ն արժե այն։ Ինչո՞ւ է հուշարձանով ընտանիքը զբաղվել, իսկ աստղերը չեն հավաքվել։ «Ձեր գործը չէ։ Դադարեք այդպիսի հարցեր հնչեցնել։ Անօգուտ է եւ ձեր գործը չէ»,- բոլորին կտրուկ պատասխանում է Իսաեւան։

Երկրպագուները շոկի մեջ են։ «Անկեղծ ասած՝ իմ գլխում այդ հարցերից ոչ մեկը երբեք չի ծագել», «Ես կարծում եմ՝ նորմալ, ադեկվատ մարդկանց գլխում նման հարցեր չեն առաջանում»,- Աննա Իսաեւայի Instagram-յան էջի մեկնաբանություններում իրենց զայրույթն են արտահայտում մարդիկ։

ԱՎԵԼԻՆ