Իրանից Հայաստան նոր ԷՀԳ-ը պետք է կառուցենք մինչեւ ընթացիկ տարվա ավարտը․ նախարար

Իրանից Հայաստան էլեկտրահաղորդակցության նոր գիծը պետք է կառուցենք մինչեւ ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ, այժմյան իրավիճակի հետ կապված, իրանցի շինարարները մոտ երեք ամիս չէին կարողանում գալ Հայաստան։ Սակայն երկուշաբթի արդեն Երեւան է ժամանել Sunir շինարարական ընկերության նախագծային մենեջերը, իսկ մյուս շաբաթվա սկզբին կժամանեն եւս հինգ ինժեներներ։

«Բացի այդ, երկու շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանի ամբողջ թիմը՝ 60 մարդ։ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի թեթեւացնի նրանց ժամանումը, եւ չեղարկել է վիզայի համար մաքսատուրքերը»,- նկատեց նախարարը։

Պապիկյանի խոսքերով՝ ներկա գնահատականներով մինչեւ 2020թ․ վերջը շինարարությունը պետք է ավարտվի։

«Դրան չպետք է խանգարի նույնիսկ վերջին ամիսների հարկադիր պարապուրդը»,- հավալեց նախարարը։

 

ԱՎԵԼԻՆ