Հայաստանի իշխանությունը ոչ մի կապ չունի մաքսանենգ ծխախոտի արտահանման հետ.Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ոչ մի կապ չունի մաքսանենգ ծխախոտի արտահանման հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը՝ ի պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ։

Պատգամավորը վարչապետին խնդրել էր անդրադառնալ լուրին, որ կառավարության թույլտվությամբ մաքսանենգ ինքնաթիռներ են պարբերաբար մեկնում ՌԴ։

«Ես տեսել եմ ձեր լայֆը, որտեղ դուք ասում եք՝ ով, ինչ ուզում է, թող մտածի, չեմ պատրաստվում ամեն ինչ հերքել, եւ չէի տա էդ հարցը, որը կապված է Միքայել Մինասյանի կողմից ձեզ ուղղված մեղադրանքներին, եթե այն չլիներ մեղադրանք, որն, ըստ էության, անդրադառնում է բոլորիս։ Եթե Հայաստանի Հանրապետությունից մաքսանենք ինքնաթիռներ են պարբերաբար թռչում, ինչպես նա ասում է, հատուկ կառավարության թույլտվությամբ, թռչում է բարեկամ Ռուսաստան, խնդիրներ են առաջացնում բարեկամ Վրաստանի հետո, հետո ձեր վարկանիշի վրա ազդելու է։ Կարող է՝ դա ձեզ միեւնույն լինի, բայց ինձ միեւնույն չէ, որովհետեւ դուք իմ միակ հայրենիքի ղեկավարն եք։ Եվ հետո ինձ կարող է մի տեղ տեսնեն, ասեն՝ էս էն մաքսանենգների երկրի պատգամավորն է, դրա համար ձեզ խնդրում եմ՝ ջախջախեք էդ մտայնությունները՝ արդյոք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են մեկնում։ Դա վերաբերի թե ծխախոտին, թե ադամանդին, չգիտեմ ուրիշ քարերին կամ ոչ քարերին։ Խնդրում եմ՝ անդրադարձեք էս հարցին, մեր բոլորիս վարկանիշը պահեք»,- նշել էր Ուրիխանյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իշխանությունը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ։

«Ասենք՝ դուք գիտեք, որ Կրասնոդարում բռնվել է Հայաստանից արտահանված մաքսանենգ ծխախոտ։ Եթե հետ պտտենք իրադարձությունը եւ քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, դրանց մեջ ոչ մի բան չի կարող փոխվել։ Մարդը գալիս է, ասում՝ ես ծխախոտ եմ արտահանում Հայաստանից, օրինակ, Աֆղանստան եւ թռնում եմ Ռուսաստանով դեպի Աֆղանստան։ Էդ մարդը օրինական ձեւակերպումով թռնում է։ Եթե էսօր էլ լինի էդ բեռը, նույն կերպ ձեւակերպվելու ա, թռնելու ա։ Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում, ասենք վերալիցքավորման պատճառաբանությամբ, բայց ծխախոտի մի մասը կամ լրիվ փորձ է արվում բեռնաթափել էնտեղ, Հայաստանի իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասաց նա։

ԱՎԵԼԻՆ