Իսպանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը. երկրում 10-օրյա սուգ է սկսվել

Չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 12:00-ին Իսպանիայի թագավորական ընտանիքը, կառավարության անդամները, տարբեր պետական ​​գերատեսչության աշխատակիցներ եւ երկրի բազմաթիվ բնակիչներ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսի համավարակի զոհերի հիշատակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թագավորությունում համավարակի զոհերի հիշատակին 10-օրյա ազգային սուգ է հայտարարվել: Սա իսպանական ժողովրդավարության պատմության մեջ ամենաերկար սուգն է: Մինչեւ հունիսի 6-ը երկրում դրոշները կիջեցվեն բոլոր պետական ​​հաստատությունների շենքերից, ինչպես նաեւ ՌԾՈՒ-ի նավերի վրա եւ թագավորության արտասահմանյան առաքելություններում:

Իսպանիայում վարակի տարածման սկզբից ի վեր ավելի քան 236 հազար դեպք է գրանցվել, մահացել է 27 117 հիվանդ: Մարտի կեսերին երկրում բարձր պատրաստության ռեժիմ էր հայտարարվել՝ հիվանդության տարածումը զսպելու համար: Դա թույլ տվեց սահմանափակել բնակիչների տեղաշարժը հանրապետության ամբողջ տարածքում: Քանի որ Իսպանիայում կորոնավիրուսի տարածումը կրճատվում է, թագավորության իշխանություններն աստիճանաբար թեթեւացնում են սահմանափակող միջոցները:

ԱՎԵԼԻՆ