Հայտարարվել են Մ6-Եղեգնուտ-Դեբեդ եւ Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Լոռու մարզի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ մոտ 8.3 կմ եւ Արագածոտնի մարզի Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.9 կմ երկարությամբ երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում եւ նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման եւ այլ աշխատանքներ։

Մրցույթներին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ եւ ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաեւ մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացնել մինչեւ սույն թվականի հունիսի 26-ը www.armeps.am կայքի միջոցով։

ԱՎԵԼԻՆ