Հայտնի է երբ կվերսկսվի Իտալիայի առաջնությունը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել հունիսի 13-ին վերսկսել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը, հայտնում է Football Italia-ն:

Ա Սերիայի 20 թիմերը մայիսի 26-ին կողմ են քվեարկել մրցաշրջանը հունիսի 13-ին վերսկսելու առաջարկին:

Իտալիայում թիմերը մայիսի 18-ից վերսկսել են խմբային մարզումները։

Իտալիայի առաջնությունը դադարեցված է մարտի 9-ից։

ԱՎԵԼԻՆ