Պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները․ ապօրինի անտառահատման դեպքով 6 ոստիկան տույժի է ենթարկվել

Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները եւ ենթարկվել ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հաղորդագրությամբ հայտնել էինք, որ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ հանցավոր արարքների կատարման համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին:

Այդ կապակցությամբ, ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից, ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:

Արդյունքում, ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որով պարզվել է, որ նշված պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Նշված ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության նշված մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

 

ԱՎԵԼԻՆ