Կրասնոդարից Հայաստան 104 քաղաքացի է վերադարձել, նրանցից 29-ը երեխաներ են

ՌԴ-ում ՀՀ դեսպանության էջում հայտնում են.

«Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասին

Մայիսի 23-ին (ժամը՝ 15։15-ին) Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»։

ԱՎԵԼԻՆ